Լավ կլինի պրն. Երիցյանն անդրադառնա իր կերպարին՝ նայելով հայելու մեջ, նայելով իր սանրվածքին
ՀարցազրույցներOperativ.am-ի թղթակիցը զրուցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ.
-Տիկի'ն Փոստանջյան, ի՞նչ կասեք այն մասին, որ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը «Բարև Երևանի» նախընտրական պաստառի մասին նման կարծիք է հայտնել, որ այն սխալ տպավորություն է առաջացնում:
-Ճիշտն ասած ինքը պետք նայի իր կերպարին, թե ինքն ինչի հետ է ասոցացվում, իր արտաքին տվյալները պետք է հաշվի առնի, հետո նոր փորձի քննադատել այլ մարդկանց կերպարները:
Ես պետք է ասեմ, որ շատ հպարտ եմ, որ երկու շատ ուժեղ ՀՀ հայրենասեր տղամարդկանց հետ եմ ընկերություն անում, և այդ տղամարդիկ նաև իրենց ուժն են ցուցադրում, ուժը, որն անկեղծության մեջ է. ձեռքերը միայն դա են վկայում:
Լավ կլինի պրն. Երիցյանն անդրադառնա իր կեպարին՝ նայելով հայելու մեջ, նայելով իր սանրվածքին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: