ՌԴ ռազմական ուժերը 100 օրվա ընթացքում 217 բնակավայր են ազատագրել Սիրիայում
ՌԴ ռազմական ուժերը 100 օրվա ընթացքում Սիրիայում «ԻՊ»-ի զինյալներից 217 բնակավայր՝1000 քառակուսի կմ. են ազատել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է որ զինյալները միանգամից 5 ուղղությամբ են գործողություններ իրականացրել:
Ավելի վաղ Գլխավոր շտաբը հաղորդել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մարդասիրական գործողություններ իրականացնել Սիրիայում:
«ԻՊ»-ը ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում ՝ այդ թվում Ռուսաստանում: