Ռուսաստանը Սիրիայում սկսում է իր հումանիտար գործողությունները
Ռուսաստանը որոշել է Սիրիայում սկսել իր հումանիտար գործողությունները։ Հումանիտար օգնության առաջին մասն արդեն ուղարկված է։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Գերագույն շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկուն։
«Ներկայումս հիմնական օգնությունն ուղղվում է Դեր-էզ-Զոր, որը երկար ժամանակ գտնվում է «ԻՊ»-ի ահաբեկիչների շրջափակման մեջ»,- հայտարարել է Ռուդսկին։ Ըստ նրա Իլ-76 ինքնաթիռներով արդեն Դեր-էզ-Զոր է հասցվել 22 տոննա հումանիտար բեռ։
Ինչպես բացատրել է Ռուդսկին, մի շարք միջազգային կազմակերպություններ արդեն զբաղվում են Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործով, սակայն դրանք հիմնականում ուղղված են այն շրջաններին, որոնք գտնվում են զինյալների վերահսկողության տակ, և օգնության մեծ մասը բաժին է ընկնում ծայրահեղականներին։
Ուրբաթ օրը ՄԱԿ-ը և այլ հումանիտար կազմակերպություններ մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ հումանիտար բեռներ են ուղարկել Սիրիայի կառավարական զորքերի կողմից պաշարված Մադայա քաղաք, որտեղ կա ավելի քան 40 հազար մարդ, որոնց մեծամասնությունը մահանում է սովից։