Մարդու իրավունքների հանձնակատարը չի պատրաստվում ներողություն խնդրել Քադիրովից
Մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլվան չի պատրաստվում ներողություն խնդրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին քննադատելու համար: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Ավելի վաղ Պամֆիլովան Քադիրովին քննադատել էր՝ ընդդիմադիրներին իրենց թշնամի համարելու հայտարարության համար:
«Եթե ես ամեն բարձրաստիճան իշխանավորից ներողություն խնդրեմ նրանց քննադատելու կամ այլ պատճառով, ապա նրանք, պարզապես կսկսեն չհետևել Սահամանադրությանը: Այդ դեպքում, ես պետք է դուրս գամ իմ պաշտոնից, քանի որ անմիջական պատասխանատվություն եմ կրում նրանց՝ օրենքին հետևելու հարցում»,-ասել է Պամֆիլովան: