Պետերբուրգում բժիշկները սավանը մոռացել են ծննդկանի փորում
Նոյեմբերի վերջին կլինիկա այցելած կնոջը բժիշկ գինեկոլոգը խորհուրդ էր տվել ծննդաբերել վիրահատական ճանապարհով։ Սակայն վիրահատությունից հետո կինը նկատել է, որ իր փորը ոչ միայն չի փոքրացել, այլև ավելի մեծ ու կոշտ է դարձել։ Բացի այդ կնոջ մոտ նկատվել են ուժեղ փորացավեր։ Այս մասին հաղորդում է «НТВ»-ն։
Նույնիսկ կնոջը հետազոտելուց հետո բժիշկները չեն նկատել սավանը և նրան հակաբիոտիկներ են նշանակել։ Իսկ 12 օր անց կինը դուրս է գրվել կլինիկայից, կարծես ոչինչ չի էլ եղել։
Սակայն դեկտեմբերի 14-ին շտապօգնությունը կնոջը տարել է Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա, որտեղ էլ նրա փորից հանել են վիրահատական սավանը։
Այժմ Պետերբուրգի դատախազությունը մտադիր է գնահատականներ տալ Պավլովի անվան բուժկենտրոնի գործողություններին։ Ստուգումների են ենթարկվելու թե աշխատակիցները, թե բժշկական հաստատության ղեկավարությունը։