ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնը կարող է կին զբաղեցնել. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ չի բացառել, որ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնը կարող է կին զբաղեցնել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Մենք ունենք կանայք, ովքեր տիեզերք են թռչում, բժշկում, ուսուցանում, ծննդաբերում, մաքրում: Կանայք շատ բան կարող են անել»,-ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ իր գլխավոր նպատակն իր պարտականությունների կատարումն է:
Նա նշել է, որ նման պաշտոնի հասնելն իր համար լուրջ հաջողություն կլինի իր գործունեությունում: