Ղրիմը վերջնականապես հրաժարվել է Ուկրաինայի էներգամատակարարումներից
Ղրիմը այլևս չի ընդունում Ուկրաինային որպես լուրջ գործընկեր և ամբողջությամբ հրաժարվել է ուկրաինական էլեկտրականությունից։ Այս մասին հայտարարել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Միխայիլ Շերեմետը։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Մենք վերջնականապես և անվերադարձ հրաժարվել ենք ուկրաինական էլեկտրաէներգիայից, այն մեզ այլևս պետք չէ։ Վերջին ժամանակներս մենք ընդհանրապես այն չենք ընդգրկել թերակղզու ընդհանուր էներգետիկ սխեմայի մեջ»,- նշել է նա։
Շերեմետը նաև նշել է, որ Ղրիմը ունակ է բավարարել էլեկտրաէներգիայի իր պահանջարկը սեփական գեներացիայի ստեղծման և Կրասնոդարի շրջանի հետ էներգետիկ կամուրջի մոջոցով մատակարարումներ իրականացնելու միջոցով։