Իրանի իշխանությունները բետոնապատել են Արաքայի ռեակտորը. ԱՄՆ
Իրանը հայտարարել է, որ բետոնապատել է Արաքայում գտնվող ռեակտորը։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Արաքայում միջուկային ռեակտորի լիարկատար ապաակտիվացումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության հետ համաձայնագրի գլխավոր պայմաններից մեկն է։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հաղորդել էր, որ Իրանի իշխանությունները մոտ ժամանակներս կբետոնապատեն ռեակտորը։ Նա նաև նշել էր, որ ակնկալում է Իրանի հետ համաձայնագրի կատարումը մոտակա օրերին։