Ադրբեջանի կառավարությունը սառեցրել է հացի և ալյուրի գները
Ադրբեջանում ազգային արժույթի անկման ֆոնին սառեցվել են հացի և ալյուրի գները։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նշված են այն գները, որոնք սահմանվել են կառավարության կողմից։ Մասնավորապես 50 կիլոգրամ ալյուրի արժեքը չի կարող գերազանցել 22 մանաթ 50 գյապիկը (մոտ 15 դոլար), իսկ մեկ հացի արժեքը՝ 30 գյապիկը (մոտ 2 դոլար)։
«Այն անձիք, ովքեր նշված գներից բարձր գներով կվաճառեն հացն ու ալյուրը խստորեն պատասխանատվության կենթարկվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գների սառեցման մասին հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի առևտրային ցանցերում սկսեցին սահմանափակել ներկրված ապրանքների վաճառքը երկրում ազգային արժույթի՝ մանաթի անկումից հետո։ Ազգային արժույթի փոխարժեքը սկսեց կտրուկ անկում ապրել, երբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում կայացրեց դեկտեմբերի 21-ից անցնելու լողացող փոխարժեքի։ Ադրբեջանական մանաթի անկման վրա ազդում են նաև նավթի գների տատանումները։