Լավրովն ու Քերրին հաջորդ շաբաթ կհանդիպեն
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մտադիր են հաջորդ շաբաթ հանդիպել:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
«Ես կարող եմ հաստատել, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը ներկայումս կազմակերպման փուլում է և տեղի կունենա հաջորդ շաբաթ»,-ասել է նա:
Հաղորդվում է, որ կողմերը հանդիպման ժամանակ կքննարկեն «բոլոր հարցերը», այդ թվում՝ Սիրիայի հակամարտությունը: