Ղրիմի խորհրդանիշը ծովն ընկնելու վտանգի մեջ է
Ղրիմի «Ծիծեռնակի բույն» պալատն անմխիթար վիճակում է: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այն Ղրիիմի խորհրդանիշն է և գտնվում է Ղրիմի հարավային ափին:
Ըստ Ղրիմի մշակույթի նախարարի, շինությունը վթարային վիճակում է գտնվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառույցը պետք է վերանորոգվի դաշնային գումարով:
«Ծիծեռնակի բույն»-ի պատշգամբը փակ է զբոսաշրջիկների համար:
2015 թվականից սկսած այն դաշնային նշանակություն ունի: «Ծիծեռնակի բույն»-ն է պատկերված նաև 100 ռուբլու վրա, որը խորհրդանշում է Ռուսաստանի և թերակղզու վերամիավորումը: