Պուտինը «մաքրել» է հետքերը. արդեն առկա է ՌԴ մահացած գեներալների ամբողջական ցանկը
Ռուսաստանում հավաքվել է գեներալների և ծովակալների բավականին մեծ ցուցակ, ովքեր մահացել են առեղծվածային ճանապարհներով՝ չբացահայտված հանգամանքներում: Այս մասին հայտնում է Lifeinvest.com.ua-ն՝ հղում տալով «News24»-ին:
Լրագրողների տեղեկություններով՝ գեներալների մեծ մասը մահացել է Վրաստանի և Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ (2009-2015թթ.), սակայն նրանց մահվան պատճառն ամենևին էլ կռվի դաշտում զոհվելը չէ:
Առեղծվածային մահերը սկսվել են դեռևս 1980-ական թթ. Բորիս Ելցինի օրոք, սակայն, հարկավոր է, ավելի մեծ ուշադրություն դարձնել Վլադիմի Պուտինի նախագահության օրոք բազմաթիվ գեներալների մահվան փաստին:
Այսպես. 2009թ.-ի փետրվարի 22-ին հայտնաբերվել է գեներալ-մայոր Ռոգաչևի դին: Չբացահայտված են մնացել նաև 2009թ-ին հունիսի 21-ին մահացած գեներալ-մայոր Պետրովի, ինչպես նաև գեներալ-մայորներ Իվանովի, Չևրիզովի, գեներալ-լեյտենանտ Դուբրովի, գեներալ-գնդապետ Աչալովի, գեներալ-մայոր Մորևի, գեներալ-լեյտենանտ Շեբարշինի, բանակի գեներալ Գրաչևի, գեներալ-մայոր Բոնդարևի, փոխծովակալ Ուստիմենկոյի և այլ զինվորականների մահը: Նրանցից ոմանց գնդակահարել են իրենց բնակարաններում, իսկ ոմանք էլ՝ ինքնասպան են եղել: Ո՞վ կլինի հաջորդը: