Էրդողանն արհամարհում է «ԻՊ»-ի սպառնալիքները նույնիսկ ահաբեկչություններից հետո. Financial Times
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է քրդերին մեղադրել ահաբեկչական գործունեության մեջ, չնայած նրան, որ «ԻՊ»-ն ավելի բարձր է կանգնած, և սպառնալիքներն ավելի շատ են: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Financial Times»-ին:
Այն բանից հետո, երբ հունվարի 10-ին մահապարտ-ահաբեկիչը պայթեցրեց իրեն Ստամբուլի կենտրոնում, որի հետևանքով մահացավ գերմանացի 10 զբոսաշրջիկ և 20 մարդ ստացավ տարբեր աստիճանի վնասվածքներ, հասկանալի դարձավ, որ ահաբեկչական սպառնալիքներն ուղիղ կապ ունեն «ԻՊ»-ի դեմ Սիրիայում տեղի ունեցող պատերազմի հետ: Թուրք նախագահն իր խոսքում գերադասել է «ԻՊ»-ին նվազագույն տեղ հատկացնել, սակայն դրա փոխարեն կես ժամից ավելի խոսել է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության մասին:
«Նրա խոսքը կենտրոնացած էր հատկապես «քուրդ անջատողականների» դեմ այն ժամանակ, երբ «ԻՊ»-ի կողմից սպառնալիքները, որոնք կապված են Թուրքիայում օրերս տեղի ունեցած ահաբեկչության հետ, չեն դադարում»,- գրում է «Financial Times»-ը: