Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին ևս պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով
Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 16-ին և 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից: