Ռուսաստանը խանգարում է մեզ հարվածներ հասցնել «ԻՊ»-ին. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի օդային ուժերը խանգարում են Թուրքիային հարվածներ հասցնել «ԻՊ»-ին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Դավութօղլուի խոսքով՝ Մոսկվան պետք է կամ փոխի իր դիրքերը, կամ պետք է հրաժարվի Սիրիայում գործողություններ կատարելու մտքից:
«Մի քանի երկրի օդային գործողությունները վնասակար դեր ունեն: Կամ թող նրանք ինքնուրույն ոչնչացնեն «ԻՊ»-ը, կամ էլ թող հեռանան և թույլ տան մեզ դա անել»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Դավութօղլուն նաև Ռուսաստանին մեղադրել է դպրոցների և հիվանդանոցների հարվածներ հասցնելու մեջ: «Թող ոչ ոք «ԻՊ»-ը ոչնչացնելու շղարշի տակ խաղաղ բնակիչներին և ընդդիմությանը չպատժի, որպեսզի հարթակ բացի «ԻՊ»-ի համար»,- հայտնել է Ահմեդ Դավութօղլուն: