Ալլա Պուգաչովայի՝ 19 ռուբլու դիմաց «շալախոն» Սոս Պետրոսյանի հնարքի ներքո (լուսանկար)
Երեք Սոս, երեք Պետրոսյան, և բոլորն էլ կրկեսային գործիչներ: Պետրոսյանները չեն կարող հեռու լինել կրկեսի աշխարհից: Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնի: Sputnikarmenia.ru-ն ներկայացնում է կրկեսի ճանապարհի ուշագրավ պատմություններից մեկը:
«Մեր կուրսում էր սովորում Ալլա Պուգաչովան և Գենադի Խազանովը: Ավարտական քննության ժամանակ ես պետք է ներկայացնեի իմ հայտնի հնարքը՝ վեց դհոլներով: Ինձ պետք էր մի մարդ, ով իմ համարի ընթացքում շալախո կպարեր: Ես գնացի կրկեսային ուսումնարան և աղջիկներին ասացի. «Էստրադայի ուսումնարանը 19 ռուբլի կտա նրան, ով շալախո կկատարի»: Ալլա Պուգաչովան կանգնեց և ասաց. «Կարո՞ղ եմ ես գալ»: Այսպիսով, նրա ուղեկցությամբ ես ներկայացրի իմ հնարքը»,- հիշում է Սոս Պետրոսյանը:
Ներկայացման վերջում Ալլա Պուգաչովան մոտեցել է Սոս Պետրոսյանին և հայտնել, որ Լեոնիդ Ենգիբարյանը ցանկանում է տեսնել նրան: Այսպես նա մտավ կրկեսի հայկական կոլեկտիվ:
Այսօր Սոս Պետրոսյանի գործը շարունակում են նրա որդին և թոռը: