Օբաման և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում Օբաման ընդգծել է Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի կատարման կարևորությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տան պաշտոնական կայքին:
«Նախագահը (Բարաք Օբաման) ընդգծել է Մինսկի համաձայնագրերի կատարման կարևորությունը՝ Ուկրաինայի ճգնաժամին դիվանագիտական որոշմամբ կարգավորում տալու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ամերիկյան հանրապետության նախագահը երկու կողմերի համար կարևորել է նաև Դոնբասի տեղական ընտրությունները, որոնք պետք է համապատասխանեն ԵԱՀԿ-ի չափանիշներին: