Արքայազն Ուիլիամը մտադիր է ավարտել զինվորական ծառայությունը
Արքայազն Ուիլիամը մտադիր է ավարտել իր ծառայությունը ռազմաօդային ուժերում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի կնոջ և ապագա երեխայի հետ: Նա մտադիր է ամռանն ավարտել ծառայությունը, քանի որ նրա երեխան ծնվելու է հունիս ամսին: Սակայն դեռ պարզ չէ նա կշարունակի մնալ ռազմաօդային ուժերի սպա: Ուիլիամը և Քեյթն այժմ ապրում են Ուելսում, քանի որ Ուիլյամի ծառայությունը ընթանում է այնտեղ:
Նշենք, որ նա 2012 թվականին ապագա հայրիկը ստացավ կապիտանի կոչում: