ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը Ժնևում քննարկել են Սիրիայի ահաբեկչությունները
Ռուսաստանի Դաշնություն- Ամերիկայի Միացյալ Նահանգներ- Միավորված ազգերի կազմակերպություն եռակողմանի հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Հանդիպումը «շատ լավ» է անցել, կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչությունները և շարունակում են կազմել ահաբեկչական խմբավորումների ցանկը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Էնն Պատտերսոնը:
«Ռուսների հետ հանդիպումը շատ լավ է անցել: Մենք քննարկել ենք Սիրիայի ահաբեկչությունների ընդհանուր խնդիրը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների ցանկը: Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- հայտնել է Պետքարտուղարի օգնականը: