Ստամբուլի ահաբեկչության գործով բերման է ենթարկվել 4 մարդ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Ստամբուլի ահաբեկչության գործի քննության ընթացքում բերման է ենթարկվել 4 մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Նրա խոսքով՝ բերման ենթարկված բոլոր անձինք կարող են լինել պայթյունի կազմակերպիչներից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի իշխանությունները Ստամբուլ են ուղարկել մասնագետների մի խումբ, որպեսզի այն հետաքննի կատարված ահաբեկչությունը: Ինչպես հաղորդվում է, Թուրքիա են ժամանել Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության մասնագետները:
Ստամբուլի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 10 գերմանացի զբոսաշրջիկ: Այս տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ-ն: