Հայտնի է դարձել Ուտկինին «Матч-ТВ»-ից հեռացնելու պատճառը
Վասիլի Ուտկինին «Матч-ТВ»-ից հեռացնելու պատճառը եղել է կանոնակարգային խախտումը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
«Մեկնաբանի հեռացման որոշումը կանոնակարգային խախտման պատճառով է տեղի ունեցել։ Մասնավորապես, նա 2015 թ-ի դեկտեմբերի 9-ին՝ «Բայեր»-«Բարսելոնա» չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ, եթեր է դուրս եկել ոչ սթափ վիճակում»,- նշել է նա։
Ինքը՝ Ուտկինը, հերքել է մեղադրանքները։ Եթերի ընթացքում առաջացած խնդիրները նա բացատրել է «կիսաքուն լինելու հանգամանքով»։
«Դեռևս չի եղել մի օր կամ եթեր, երբ ես «Матч ТВ»-ում երջանիկ լինեմ։ Իհարկե, դա միայն իմ անձնական խնդիրն է»,- նշել է լրագրողը։