Միք Ջագերը, Փոլ ՄաքՔարթնին և Էլթոն Ջոնը կմասնակցեն Դևիդ Բոուիի հիշատակին նվիրված համերգին
«The Rolling Stones» խմբի մենակատար Միք Ջագերը, Փոլ ՄաքՔարթնին և բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը համարգ կտան Դևիդ Բոուիի հիշատակին։ Այն տեղի կունենա մարտի 31-ին Նյու Յորքի «Քարնեգի Հոլլ» համերգասրահում։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան «Daily Star» թերթը։
«Միք Ջագերը, Փոլ ՄաքՔարթնին և Էլթոն Ջոնը նախատեսում են մեծ համերգ կազմակերպել՝ ի հիշատակ Դևիդ Բոուիի։ Փոփ լեգենդներն այդ օրը ոչինչ չեն պլանավորում, որպեսզի մասնակցեն պատմության մեջ ամենաաստղային միջոցառմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թերթը ընդգծում է, որ համերգը տեղի կունենա Նյու Յորքում, քանի որ հենց այդ քաղաքում է վերջին 20 տարում ապրել Դևիդ Բոուին և այնտեղ էլ թաղվելու է։
Ինչպես հաղորդվում է, համերգը նախատեսված է եղել դեռևս Բոուիի կենդանության օրոք և պետք է նվիրված լիներ նրա երաժշտական ժառանգությանը։