Պետդուման հետաքրքրված է, թե ինչպես է Ֆրիսկեի ընտանիքը ծախսել բարերարների նվիրաբերած գումարը
Պետդումայի պատգամավոր Վադիմ Սոլովյովը մտադիր է ներկայացուցիչ ուղարկել «Русфонд», որը զբաղվել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար գումարի հավաքագրմամբ: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
««Русфонд»-ից խնդրել ենք տեղեկացնել, թե ինչպես է ծախսվել Ժանայի բուժման համար հավաքված գումարը և արդյոք նրա ընտանիքն այդ մասին զեկույց է ներկայացրել: Այս հարցը պետք է բացարձակ թափանցիկ լինի»,-ասել է Սոլովյովը:
Նրա խոսքով՝ հավաքվել է 69 միլիոն ռուբլի, որից 25 միլիոնը՝ երգչուհու մահից հետո փոխանցվել է նրա ընտանիքին, սակայն, մինչ այժմ, ոչ ոք չգիտի, թե որտեղ և ինչ նպատակի է ծառայում այդ գումարը: