Հայազգի դերասան Գեորգի Մարտիրոսյանն իր անհաջող ամուսնությունների մասին
Հայտնի դերասան Գեորգի Մարտիրոսյանն անկեղծացել է իր երկու անհաջող ամուսնության մասին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նա երկու անգամն էլ ամուսնացել է հայտնի կանանց հետ՝ դերասանուհիներ Լյուդմիլա Արիստովայի և Տատյանա Վասիլևայի: Գեորգի Մարտիրոսյանը հայտնի է «Любить по-русски», «Пираты XX века», «Кадетство» և այլ ֆիլմերից:
Առաջին կնոջից նա մեկ որդի ունի: Զույգի բաժանվելու պատճառը՝ սիրո անհետանալն է եղել: «Մեղավորը Լյուդան էր: Ես այդ մասին չեմ էլ ուզում հիշել: Երբ որդիս12 տարեկան դարձավ, ես նրան վերցրի մորից: Լյուդմիլան հարբեցող էր դարձել և երեխայի վրա դա բացասաբար էր անդրադառնում: Ես փորձեցի օգնել նախկին կնոջս, բաց թույլ սեռի ներկայացուցիչերին դժվար է օգնել, երբ նրանք հարբեցող են դառնում»,-անկեղծացել է Մարտիրոսյանը:
Այժմ, դերասանի որդին գործարար է և անձամբ է հոգում ընտանիքի ծախսերը:
Երկրորդ ամուսնությունից դերասանը 1 աղջիկ ունի: Ամուսնալուծությունից հետո Տատյանան և Գեորգի Մարտիրոյանը նորմալ հարաբերություններ են պահպանել: Տատյանա Վասիլևան դերասանի հետ ամուսնալուծությունից հետո սիրավեպ է սկսել նկարիչ Նիկաս Սաֆրոնոմի հետ:
«Ինձ համար նա տղամարդ չէ, նրա մասին անգամ խոսել չեմ ուզում: Զարմանում եմ, թե Տատյանան ինչպես է կապվել մի մարդու հետ, ով մշտապես ինքնագովեստով է զբաղվում»,-ասել է Մարտիրոսյանը: