Ալլա Պուգաչովան կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել (լուսանկար)
Ալլա Պուգաչովայի՝ համարձակ զգեստով, նիհար կառուցվածքով նկարը հայտնվելով համացանցում՝ սկանդալ է առաջացրել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Օգտատերերից շատերը երգչուհուն քննադատել են՝ գրելով, որ նա 66 տարեկանին համապատասխան չէ հագնվում: Օլգա Օրլովան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ նշել է Ալլա Պուգաչովային, ով նկարում շատ կարճ կիսաշրջազգեստով է:
Այս նկարի տակ ևս, գրեթե բոլորը, Պուգաչովային խորհուրդ են տվել համեստ ու փակ հագնվել: Չնայած բազմաթիվ քննադատական մեկնաբանություններին՝ կարծքիներ են գրվել նաև, որ պրիմադոննային մինին շատ է սազում և ավելի երիտասարդ դարձնում նրան: