Անթալիայում «ԻՊ»-ի անդամ լինելու մեղադրանքով ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը Ռուսաստանի 3 քաղաքացու է ձերբակալել, ովքեր «ԻՊ» ի հետ համգործակցելով մասնակցել են Ստամբուլում պայթունի կազմակերպմանը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Անթալիայում: Կասկածյալների ձեռքից վերցվել են փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ստամբուլում խոշոր պայթուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 10 և վիրավորվել 9 մարդ: