«Եվրատեսիլ-2016»-ի ընտրական փուլին Անաստասիա Պրիխոդկոն մտադիր է ներկայացնել հայ կոմպոզիտորի երգը
Ուկրաինացի հայտնի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, մտադիր է մասնակցել «Եվրատեսիլ 2016» մրցույթի ընտրական փուլին, որը կայանալու է Ստոկհոլմում: Այս մասին գրում է Day.kiev.ua-ն։
«Իմ վաղեմի երազանքն է երկիրս ներկայացնել այդ հայտնի մրցույթում»,- ասել է երգչուհին և հավելել,-«Ես ցականում եմ ջերմություն, սեր, անկեղծություն և նրբանկատություն փոխանցել, որը կարող է ապրել կնոջ սրտում»:
Երգչուհու տեմբրն աչքի է ընկնում յուրահատկությամբ, որն արտահայտում է ուկրաինական երգի ողջ էությունը: Ելույթի համար Անաստասիան ընտրել է «Free now» ռոմանտիկ կատարումը, որը ոգեշնչում է նոր նվաճումների և համարձակ քայլերի։
«Այս երգն ազատության մասին է: Ազատությունն ամեն ինչ է: Այն մարդուն հետ է պահում անցյալից և անցյալում գործած սխալներից: Ազատությունը հիմք է նոր հնարավորությունների բացահայտման համար: «Free now» երգը հեշտ չի ստղեծվել: Սա իմ և Շուշանի դեբյուտն էր: Մենք աշխատել են օր ու գիշեր: Արդյունքում՝ ստեղծվեց երգի 2 տարբերակ՝ ռուսերեն և անգլերեն: Այս ստեղծագործությունն իմ լավագույն ձեռքբերումն է»,- ասել է Անաստասիան:
Երգի հեղինակը Հայաստանի ամենավառ կոմպոզիտորներից մեկն է՝ Շուշան Սարգսյանը է: Երգում հնչելու է շատ հազվագյուտ հայ-քրդական հոգևոր գործիք՝ բլուլ։ Դրանով օրիգինալ կատարումը է նվագել հայտնի բլուլիստ Ավագ Մարգարյանը: