Գյանջայում անտեսել են Ալիևի հրամանը
Գյանջայի գործադիր իշխանությունը հրաման է արձակել, որի համաձայն՝ առևտրական օբյեկտներին թույլ է տրվում կանխիկ գումարի դիմաց ալկոհոլային և ծխախոտային արտադրանք վաճառել: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը՝ քաղաքի գործադիր իշխանության հանձնարարականի համաձայն` այսուհետ, հնարավոր է ալկոհոլային և ծխախոտային արտադրանք գնել ինչպես կանխիկ, այնպես էլ` բանկային քարտերի միջոցով:
Նշենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և Քրեական օրենսգրքում ուղղումներ մտցնելու մասին»:
Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանում արգելվում է կանխիկ գումարով սպիրտային, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի մեծածախ և մանրածախ վաճառքը: 2016 թվականի հունվարի 1-ից ալկոհոլի գնումը հնարավոր է միայն բանկային քարտերի միջոցով: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ մթերային շատ խանութներում ալկոհոլային արտադրանքի վաճառքը դադարեցվել է: