Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ)
Իրավիճակը Մոսկվայի օդանավակայաններում, որտեղ ավիաչվերթների իրականացումն ավելի վաղ դժվարացել էր քամու և ձնաբքի պատճառով, շարունակում է լարված մնալ: Չնայած նրան, որ չեղյալ հայտարարված չվերթների քանակը զգալիորեն նվազել է, հետաձգված թռիչքների թիվը չի նվազում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
Չեղյալ հայտարարված են մնում տասնյակ չվերթներ: «Դոմոդեդովո» օդանավակայանում մոսկովյան ժամանակով ժամը 0:30-ի դրությամբ երեք չվերթ է հետաձգվել, իսկ 9-ը՝ չեղարկվել: «Շերեմետևո»-ում հետաձգվել է 20 չվերթ, չեղարկվել՝ 38, իսկ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 և չեղարկվել 1 չվերթ: