ՌԴ-ն մտադիր է նոր պետություն ստեղծել Սիրիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է նոր պետություն ստեղծել Սիրիայում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին:
Ըստ Թուրքիայի նախագահի, նոր պետությունը կարող է ստեղծվել Լաթաքիայի շրջակայքում, որտեղ տեղակայված են ռուս գրոհայինները:
Սիրիային աջակցելու համար Թուրքիայի նախագահը նաև կշտամբել է Իրանին:
Մոսկվան պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ իր գործողություններն ուղղված են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: