Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի պայթունի մեջ կասկածում են «ԻՊ»-ին
Թուրքիայի իշխանությունները հաղորդել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթունի կազմակերպիչները, մեծ հավանականությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խբավորման զինյալներն են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Թուրքիայի ՊՆ 2 ներկայացուցչի հայտարարություններին:
Պաշտոնյաները որպես պայթունի կազմակերպիչներ կասկածում են «ԻՊ»-ի զինյալներին, քանի որ հարձակումը տեղի է ունեցել զբոսաշրջային վայրում, քաղաքացիական բնակչության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանի ահաբեկիչների համար առաջին նպատակն է, սակայն իրենք նրանց դեմ պայքարում է նույն եռանդով:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն»-ն ահաբեչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: