Ռուս և իրանցի դիվանագետները քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ու նրա իրանցի գործընկերը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանականերում քննարկել են Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ նախարարաության պաշտոնական կայքին:
«ՌԴ-ի և Իրանի դիվանագետները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորման հարցերը: Կողմերը նաև քննարկել են Եմենում տիրող իրավիճակը, Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը Ռուսաստանին չի խնդրել օգնել Էր-Ռիադի հետ հակամարտության կարգավորման հարցում: