Թուրքիայում ԶԼՄ-ներին արգելել են անդրադառնալ Ստամբուլի պայթունին
Թուրքիայի իշխանություններն արգելել են լրատվամիջոցներին անդրադառնալ Ստամբուլի պայթունին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN Turk-ին:
Համաձայն այս տեղեկատվության՝ արգելքը տարածվել է բոլոր տեսակի լրատվամիջոցների վրա. ռադիո, տպագիր, հեռուստատեսային, համացանցային և այլն:
Տվյալ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես և ներառել բացառապես բոլոր լրատվամիջոցներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վարչապետն արտակարգ հանդիպում է հրավիրել Ստամբուլի պայթունի հետ կապված: