Մոսկվայի դատարանը տեղափոխել է Լևոն Հայրապետյանի` խարդախության գործի քննության օրը
Մոսկվայի դատարանը կրկին չի կարողացել անցնել գործարար Լևոն Հայրապետյանի քրեական գործի քննությանը: Վերջինս մեղադրվում է խարդախության մեջ՝ կապված նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 000 ԱՄՆ դոլար ստանալու հետ: Դատական քննությունը տեղափոխվել է հունվարի 18՝ ամբաստանյալի փաստաբանի հիվանդության պատճառով: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Խնդրում եմ դատը հետաձգել՝ կապված այն բանի հետ, որ իմ պաշտպանյալի փաստաբանը գտնվում է հիվանդանոցում, իսկ ինձ հետ պայմանավորվել է միայն երեկ»,- հայտնել է փաստաբան Օլգա Մորոզովան:
Դատը հետաձգելու միջնորդությունը բավարարվել է:
Դատարանն արդեն մեկ ամիս է, ինչ չի կարողանում անցնել գործի քննությանը: