Դումա է մտցվել ԵՏՄ-ի հետ առևտրի վիճակագրության կատարելագործման նախագիծ
ՌԴ Կառավարությունը Պետդումա է մտցրել Դաշնային մաքսային ծառայությանը վիճակագրություն կատարել հանձնարարելու մասին օրենքի նախագիծ: Ծառայությունը պետք է Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների միջև փոխադարձ առևտրի վիճակագրությունը կատարի: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Օրենսգծով նաև սահմանվում է վարչական պատասխանատվության ենթարկել այն գործարարներին, ովքեր մաքսային մարմնին չեն ներկայացնում կամ ժամկետից ուշ են ներկայացնում վիճակագրական տեղեկանքը:
Բացատրական մասում հաղորդվում է, որ վարչական տուգանքը պաշտոնյաների համար կլինի 10-ից 15 հազար ռուբլի՝ առաջին խախտման համար, և 20-ից 30 հազար ռուբլի՝ կրկնակի խախտման համար: Իսկ իրավաբանական անձանց համար տուգանքը սահմանվում է 20-ից 30 հազար՝ առաջին, և 50-ից 100 հազար՝ երկրորդ խախտման համար: