Արքայազն Ուիլյամը փորձում է թաքցնել իր ճաղատությունը
Այն ժամանակները, երբ արքայազն Ուիլյամը կարող էր հիանալ իր խիտ մազերով, արդեն անցել են:
Արքայազնի մազերը վաղուց սկսկել են թափվել, և արդեն երևում է նրա ճաղատ գլուխը: Քեմբրիջի դքսուհու ամուսինը ամեն անգամ այն խնամքով թաքցնում է, սակայն վերջերս նա կարծես թե հոգնել է դրանից:
Ուիլյամը կարծել է, որ իր ճաղատությունն ավելի քիչ աչքի կընկնի, եթե արհեստականորեն չծածկի այն, սակայն դա այնքան էլ այդպես չէ:
Նշենք, որ Ուիլյամի 31-ամյա եղբոր մազերը ևս սկսվել են թափվել, սակայն նա գլխի մազերի բացակայությունը որոշել է լրացնել խիտ մորուք պահելով: