Լեոնարդո Դի Կապրիոյի արձագանքն իր կողքով անցնող Լեդի Գագային (տեսանյութ)
LifeStyle«Ոսկե գլոբուս-2016»-ի մրցանակաբաշխության ժամանակ մի շարք հիշարժան պահեր են տեղի ունեցել: Այս մասին գրում է Ru.hellomagazine.com-ն:
Ամենահիշարժանը՝ Լեոնարդո Դի Կապրիոյի արձագանքն է դարձել իր կողքով անցնող Լեդի Գագային: Երեկ համացանցում կարճ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե Լեոնարդո Դի Կապրիոն ինչպես է արձագանքում իր կողքով անցնող վստահ երգչուհուն:
Դրամատիկ ֆիլմում տարվա լավագույն դերասանի մրցանակին արժանացած Լոնարդո Դի Կապրիոն բացատրել է, թե ինչու է այդպես նայել Լեդի Գագային:
«Օ՛ աստված իմ, այսպես է ստեղծվել թրենդը: Ես չգիտեի, թե ով քայլում իմ մեջքի հետևում»,-ծիծաղելով ասել է դերասանը: