Առաջին կադրերը՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից. կան զոհեր (տեսանյութ և լուսանկարներ)
ԹուրքիաԻնչպես արդեն հայտնել ենք, Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակի տարածքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Հայտնի է դարձել, որ կա առնվազն 10 զոհ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Տուժածների և զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է:
Պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հարավային Կորեայի քաղաքացիներ: Այս մասին հայտնել են հյուպատոսության ներկայացուցիչները: Տուժել են մի քանի ոստիկաններ, նաև գերմանացի զբոսաշրջիկներ:
Նախնական տվյալներով՝ պայթյունը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը:
РИА «Новости» գործակալությունը հաղորդում է, որ այն ռուս զբոսաշրջիկները, ովքեր Թուրքիայում են գտնվում անհատապես, պայթյունի պահին կարող էին լինել դեպքի վայրում, սակայն ռուս զբոսաշրջիկների կազմակերպված խմբեր չեն եղել Թուրքիայում: