Կրեմլում հերքել են «Հարավային հոսք»-ի բանակցությունների վերսկսման լուրերը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե Ռուսաստանը պատրաստ է Բուլղարիայի հետ վերսկսել «Հարավային հոսք» գազային խողովակի շինարարությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալության պաշտոնական կայքին:
«Այս պահին այդպիսի ծրագիր չկա: Այն դադարեցվել է: Հետևաբար, բանակցությունների համար թեմա չկա»,- հայտնել է Պեսկովը:
Օրերս բուլղարական «Стандарт» թերթը գրել էր Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին: ՌԴ-ի Էներգետիկայի նախարարը և Բուլղարիայի նախարարների խորհուրդը ևս հերքել են «Հարավային հոսք»-ի բանակցությունների վերսկսման լուրերը: