Ռուսաստանը մտադիր է դադարեցնել Ուկրաինային էլեկտրականություն մատակարարելը
Ռուսաստանը Ղրիմին գազ տրամադրելու մերժումից հետո չի պատրաստվում երկարաձգել Ուկրաինային էլեկտրական էներգիայի մատակարարման համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Коммерсантъ»-ին:
ՌԴ Էներգետիկայի նախարարությունում հայտնել են, որ Ռուսաստանը չի մասնակցում համապատասխան բանակցություններին, և ընդհանուր համաձայնագիրը կապված է Ղրիմի համաձայնության հետ:
Հաղորդվում է, որ դեռևս 2015 թվականի նոյեմբերից Ուկրաինան գրեթե դադարել էր էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից և ինքնուրույն էր անցկացնում ջեռուցման շրջանը: Վարչապետ Արսենի Յացենյուկն ավելի վաղ հայտնել էր, որ երկրում բավարար քանակությամբ ածուխ կա, և էներգիայի անջատումներ չեն սպասվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան ՌԴ-ից գազ չի գնի այս տարի: Այս մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն: