Ռայմոնդ Պաուլսը երիտասարդ տարիքում հարբեցող է եղել
Կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը Լատվիայի ամենատաղանդավոր ու ազդեցիկ մարդն է համարվում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երիտասարդ տարիքում նա գրեթե վերջ դնելիս է եղել իր կարիերային, որի պատճառը ալկոհոլի նկատմամբ նրա սերն է եղել:
Ռեստորաններում ելույթի ժամանակ երաժշտին մշտապես առաջարկել են խմել, նա էլ, զոհ գնալով քաղաքավարությանը, չի հրաժարվել: Ժամանակի ընթացքում նա հարբեցող է դարձել: Ռայմոնդ Պաուլսին Ռիգայի ֆիլհարմոնիկից անգամ հեռացրել են:
Որոշ ժամանակ անց նա ընկերների խորհրդով դիմել է բժշկի և ալկոհոլից ազատվելու բուժման կուրս անցնելուց հետո չի օգտագործել անգամ մեկ բաժակ ալկոհոլ։