Բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ինչ հիվանդություն ունի Անդրեյ Գուբինը
Ռուս երգիչ Անդրեյ Գուբինը, ով շատ աղջիկների կուռքն է, խոստովանել է, որ այնքան էլ հետաքրքրված չէ աղջիկներով: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ավելի քան 10 տարի առաջ Անդրեյ Գուբինն առողջական խնդիրներ ունենալու պատճառով ստիպված եղավ թողնել իր կարիերան: 41-ամյա երգիչը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, և նախընտրում է առանց պատճառի չլքել Մոսկվայի իր բնակարանը:
Այժմ, Գուբինը կրկին բժիշկների օգնությանն է դիմել: Նա նյարդային համակարգի հետ խնդիրներ ունի:
«Ոչ ոք չի հասկանում, թե ինձ հետ ինչ է կատարվում: Ես արդեն 40.000 դոլար եմ ծախսել, սակայն արդյունքը զրոյի է հավասար: 1 տարի պառկեցի, իսկ աշնանը՝ սկսեցի հեծանիվ քշել»,-խոստովանել է երգիչը: