Ադանայում ձերբակալվել է 12 հոգանոց ընտանիքը, որը ցանկացել է միանալ «ԻՊ»-ին
Թուրքական իշխանությունները Ադանա քաղաքում բերման են ենթարկել եգիպտական քաղաքացիությամբ 12 մարդու, ովքեր նախատեսում էին հատել Սիրիայի սահմանը և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Today's Zaman-ին:
Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտնել է, որ բոլոր բերման ենթարկվածները, որոնց թվում կան նաև երեք երեխաներ, մտերիմ ազգականներ են:
Թուրքիայում Եգիպտոսի հյուպատոսությունը պարզաբանում է ընտանիքի ձերբակալության մանրամասները և նրանց՝ հայրենիքին հանձնելու ժամկետները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլում և Ադանայում ստուգումների ընթացքում բերման է ենթարկվել 33 կասկածյալ, այդ թվում՝ Եգիպտոսի15 քաղաքացի, 7 թուրք և մեկ ռուս: