Եղանակի պատճառով չեղարկվել է «Շերեմետևո» օդանավակայանից 14 չվերթ, այդ թվում՝ դեպի Երևան չվերթը
«Аэрофлот» ավիաընկերությունը չեղարկել է այսօրվա 14 չվերթ, այդ թվում՝ դեպի Երևան չվերթը՝ կապված եղանակային վատ պայմանների հետ: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը: Ավիաընկերությունն այս հաղորդագրությունը հրապարակել է իր պաշտոնական կայքում:
Չեղյալ է հայտարարվել «Շերեմետևո»-ից Վոլգոգրադ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Իրկուտսկ, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Պերմ, Ուֆա չվերթերը, ինչպես նաև հետադարձ չվերթերը: Չեղյալ են հայտարարվել նաև Մինսկ, Ռիգա, Ստամբուլ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Փարիզ ուղղությամբ և հետադարձ չվերթերը։
Ինչպես հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից՝ այս չվերթերի ուղևորները պետք է թռչեն հաջորդիվ չվերթերով:
Փոփոխված չվերթների ցանկում են նաև Պրահայի, Թել Ավիվի, Մինսկի և Վիլնյուսի չվերթերը: