Պուտինը արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրել է սուտ լուրեր տարածելու մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սուտ է անվանել արևմտյան ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայում հարվածներ են հասցնում քաղաքացիական օբյեկտների: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն:
«Նրանք բոլորը ստում են»,- հայտնել է Պուտինը: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Աֆղանստանի հիվանդանոցներից մեկին: Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ արևմտյան ԶԼՄ-ները փորձում են կոծկել այդ փաստը:
«Ես կարծում եմ, իհարկե, սխալմամբ է հարված հասցվել Աֆղանստանում՝ Քունդուզում, «Բժիշկներ առանց սահմանների» հոսպիտալին: Մարդիկ մահացել են, բժիշկները՝ վիրավորվել և նույնպես մահացել: Այս մասին արևմտյան ԶԼՄ-ները փորձում են լռել, ոչինչ չեն ասում, մոռանում են, արագ-արագ ամեն ինչ մոռանում են»,- նշել է Վլադիմիր Պուտինը: