Ռուսաստանն իր անվտանգությունը կպաշտպանի բոլոր միջոցներով. Պուտին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սպառնալիքների երևան գալու դեպքում Ռուսաստանն իր անվտանգության հետաքրքրությունները կպաշտպանի բոլոր հասանելի միջոցներով, որ ունի: Պուտինը, սակայն, հույս ունի, որ մասշտաբային բախումներ չեն լինի: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստակայանը:
«Ես հույս ունեմ, որ ոչ մի մասշտաբային բախում չի լինի: Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը իր հանդեպ ինչ-որ սպառնալիքների դեպքում իր անվտանգության հետաքրքրությունները կպաշտպանի բոլոր հասանելի միջոցներով, եթե նման սպառնալիքներ Ռուսաստանի հանդեպ ստեղծվեն»,- հայտնել է Պուտինը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիայի և Ռուսաստանի առճակատումը նման դեպքերում, ինչպիսին էր Су-24-ի դեպքը, հանգեցնի իսկական ռազմական գործողությունների:
Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերի 30-ից Սիրիայում ավիահարվածներ է հասցնում «ԻՊ»-ին: