Ռուս գործարարի՝ ֆոտոմոդելին ծեծած որդին ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով
Մոսկվայի դատարանը որոշել է մինչև մարտի 10-ը բանտարկել ռուս մեծ գործարար Կոնստանտին Շարիգոյի որդուն՝ Ալեքսանդր Շարիգոյին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Ռուս գործարարի որդին մեղադրվում է ֆոտոմոդել Աննա Լիսովսկայային բռանաբարելու մեջ: Քննության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող շենքերից մեկում: Ենթադրվում է, որ երիտասարդները վիճել են խանդի պատճառով: Այս պահին մոդելը հիվանդանոցում է:
Ալեքսանդրին պաշտպանող կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Հաղորդվում է, որ ռուս գործարարի որդուն սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Շարիգոն ծեծել է ֆոտոմոդել Աննա Լիսովսկայային: