Լավրովը և Քերրին հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման հարցը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի՝ միջուկային զենք գործածելու փորձերը:
Բացի այդ, Քերրին և Լավրովը խոսել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից:
«Նրանք համաձայնել են կոնտակտ պահել և քննարկել են հանդիպելու հավանականությունը»,- նշել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: