Հունվարի 13-ին կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-ՄԱԿ ձևաչափով հանդիպումը
Ժնևում հունվարի13-ին տեղի կունենա Սիրիայի իրավիճակի կարգավորման հետ կապված ԱՄՆ-Ռուսաստան-ՄԱԿ հանդիպումը: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրներին:
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի հատուկ բանագնացին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են մասնակցել հունվարի 25-ին կայանալիք բանակցություններին:
Մուալեմը նաև ընդգծել էր, որ անհրաժեշտություն է համարում Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների անունների մասին իմանալը: