Անօդաչուների խմբաքանակն արդեն Հայաստանի ռուսական ռազմաբազայում է
Անօդաչուների խմբաքանակն արդեն Հայաստանի ռուսական ռազմաբազայում է: Այս մասին հաղորդում է Sputnikarmenia.ru-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը։
«Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանման զինանոցը լրացվել է «Տախիոն» («Тахион») ժամանակակից անօդաչու թռչող սարքերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Տախիոն» անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել ռազմական հետախուզության համար ցերեկային և գիշերային ժամերին, մինչև 40 կմ հեռավորությամբ, նույնիսկ ոչ բարենպաստ եղանակային պայմաններին, օրինակ՝ մինչև15 մետր/վայրկյան արագությամբ քամու պայմաններում։